Մեր մասին

Գալոպեր ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականի օգոստոսի 30-ին որպես հատուկ տեխնիկա և մեքենաներ Հայաստանի Հանրապետության պաշտոնապես ներկրող կազմակերպություն: Ընկերությունը հասցրել է հաստատել իր դիրքը որպես առաջատար կազմակերպություն իր ոլորտում: Գալոպերի կողմից առաջարկված լայն տեսականին իր մեջ ներառում է ագրոտեխնիկա, շինարարական տեխնիկա և բեռնափոխադրումների համար նախատեսված մեքենաներ: Դեռ ավելին, մեր առաջարկը բազմազան է նաև յուրաքանչյուր սեգմենտի համար, քանի որ մեր հաճախորդները կարող են ընտրել կոմբայնների, տրակտորների, բեռնիչների և էքսկավատորների լայն տեսականուց հենց այն մեքենաները, որոնք լիովին բավարարում են իրենց բիզնեսի պահանջներին: Ինչպես նաև, մեր հաճախորդները օգտվում են բարձրակարգ հետվաճառքային սպասարկումից, ինչը օգնում է նրանց նվազեցնել իրենց գործունեության հետ կապված ռիսկերը:

Մենք աշխատում ենք տարբեր երկրներում գտնվող առաջատար գործարանների հետ, որոնք ապացուցել են իրենց արտադրանքի հուսալիությունը: Շնորհիվ երկարամյա համագործակցության ձեռք են բերվել ներքին համաձայնություններ մեր գործընկերների հետ, որոնց շնորհիվ մենք իրականցնում ենք մեր աշխատանքը հատուկ պայմաններով:

Գալոպերը ՍՊԸ-ն հավատարիմ է իր հիմնական արժեքներին, որոնք են՝

- Նպաստել հայաստանյան բիզնես միջավայրի զարգացմանը

- Առաջարկել հաճախորդներին լավագույն լուծում իրենց բիզնեսի համար

- Տրամադրել բարձրակարգ հետվաճառքային սպասարկում: